211652_close_icon
views-count17360 դիտում article-date 18:38 15-11-2023

Վրաերթ՝ Արարատի մարզում. Հայաստանի էլեկտրական ցանցերի աշխատակիցը Kia-ով վրաերթի է ենթարկել քոլեջի ուսանողի. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նոյեմբերի 8-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Ժամը 08:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Սիրուն Հ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 15-ամյա Արթուր Ս.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդ Սիրուն Հ.-ն աշխատում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության Վեդիի «Արաքս» մասնաճյուղում, իսկ երեխան սովորում է Արարատի մարզի պետական քոլեջներից մեկում։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր