18340 դիտում
19:46 24-06-2018
ՀՀ բարձաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտ¬ների հայտարարագրով Կառավարության նորանշանակ անդամներից Սփյուռքի և Մշակույթի նախարարներն անշարժ և շարժական գույք չունեն, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/06/24/ministers/2723214]Tert.am[/url]-ը:
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի դրամական միջոցները՝ պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ, կազմել է 4,500 եվրո:
Պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի դրամական միջոցները կազմել են 1մլն 251,687 դրամ, 597,58 ԱՄՆ դոլար: Հունվարի 1-ից մինչ պաշտոնը զբաղեցնելու օրը Լիլիթ Մակունցի եկամուտները կազմել են 1 մլն, 551,690 դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Անշարժ ու շարժական գույք չունի նաև վարչապետի ենթակա մարմնի՝ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Ավելին, ըստ Սանասարյանի հայտարարագրի, նա նաև չունի դրամական որևէ միջոց:
Ըստ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարագրի՝ Արմեն Գրիգորյանը ևս չունի անշարժ և շարժական գույք։ Պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ, Գրիգորյանի դրամական միջոցները կազմել են 1 մլն 417 969 դրամ, 3 449 եվրո և 340 դոլար։
Հունվարի 1-ից մինչ պաշտոնը զբաղեցնելու օրն Արմեն Գրիգորյանի եկամուտները կազմել են 10 մլն 191 824 դրամ, որից 3 մլն 276 000-ը գոյացել է աշխատավարձից, իսկ 6 մլն 915 824 դրամը՝ ստացված փոխառություններից։
Նմանատիպ նյութեր
1200 դիտում
08:16 05-12-2014
Գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը դեռ չեն ներկայացվել. Ժողովուրդ
3555 դիտում
16:49 04-04-2018
Ադրբեջանի ԿԸՀ-ն նախագահի թեկնածուների ունեցվածքի և եկամուտների հայտարարագրերը չի հրապարակում
Այս բաժնից
1162 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4642 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած