Հայաստանի ՊՆ-ն՝ ֆրանսիական զենքեր ստանալու տեղեկության մասին. News.am
News.am-ը ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանին խնդրել է մեկնաբանել Ֆրանսիայի կողմից Հայաստան ռազմական տեխնիկայի ուղարկման մասին տեղեկություններն ու լուսանկարները, որոնք տարածվում տելեգրամյան ալիքներում։
Նշվում է, որ Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան։
«Հայաստանի և Ֆրանսիայի՝ պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից և հայտարարություններից զատ՝ այս պահին որևէ լրացուցիչ տեղեկություն չենք կարող հայտնել»,- նշել է Արամ Թորոսյանը։