Երևանի մետրոյի մաշված 4 կմ ռելսերը կփոխարինվեն. նոր ռելսերն արդեն Երևանում են. Սեդրակյան
Մետրոյի 4 կմ ռելսերն արդեն մտել են Երևան, գնումների պայմանագրերն արդեն ուղարկել ենք, որ վճարումները կատարեն, մոտավորապես 2 ամսից կփոխվեն: Այս մասին, այսօր` նոյեմբերի 13-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Մետրոպալիտենի» տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:
«Եվս 2 անվազույգերի մատակարարի հետ ևս պետք է այսօր պայմանագիր կնքենք, որ սկսի մատակարարել: Նաև հունվարի վերջ Հանրապետության հրապարակի երկու շարժասանդուղքները կվերանորոգվեն»,- ասել է նա:
«Եվս 2 անվազույգերի մատակարարի հետ ևս պետք է այսօր պայմանագիր կնքենք, որ սկսի մատակարարել: Նաև հունվարի վերջ Հանրապետության հրապարակի երկու շարժասանդուղքները կվերանորոգվեն»,- ասել է նա: