Հռոմի պապը Մերձավոր Արևելքում տևական հրադադարի կոչ է արել
Հռոմի Լևոն XIV պապը, վերջին օրերին այս հարցի շուրջ ունեցած իր աղմկահարույց ելույթից հետո, հերթական անգամ կոչ է արել երկարատև հրադադար հաստատել Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհում, հայտնում է Sky News-ը։
«Իսրայելի և լիբանանյան խմբավորումների միջև հրադադարը հույս է ներշնչում»,- ասել է Հռոմի պապը։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ «կքաջալերի» նրանց, ովքեր աշխատում են դիվանագիտական լուծման ուղղությամբ, որպեսզի «շարունակեն խաղաղության բանակցությունները»՝ տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու համար։
Հիշեցնենք, որ Հռոմի պապի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև վերջին շրջանում լարվածություն է առաջացել պոնտիֆիկոսի կողմից Մերձավոր Արևելքում պատերազմի խիստ քննադատության պատճառով։
Թրամփը կոշտ հայտարարություններ էր հնչեցրել կաթոլիկների առաջնորդի հասցեին։
Դրանից մի քանի օր անց Հռոմի պապը Կամերունում ունեցած ելույթի ժամանակ հիշատակել էր «աշխարհը կողոպտող մի խումբ բռնապետերի» մասին։
Ավելի ուշ նա պարզաբանել էր, որ մտադիր չէ բանավեճի մեջ մտնել ԱՄՆ նախագահի հետ՝ նշելով, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել։