211652_close_icon
views-count1300 դիտում article-date 16:13 15-03-2026

Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության կոչ է արել

Հռոմի պապ Լևոն XIV-ը Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության կոչ է արել։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Արդեն երկու շաբաթ է, ինչ Մերձավոր Արևելքի ժողովուրդը տառապում է պատերազմի սարսափներից։ Հազարավոր անմեղ մարդիկ մահացել են, և շատերը ստիպված են եղել լքել իրենց տները։ Ես իմ հոգևոր մտերմությունն եմ հայտնում նրանց, ովքեր կորցրել են սիրելիներին դպրոցների, հիվանդանոցների և գյուղերի վրա հարձակումների ժամանակ»,- ասել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզից հետո։

Պապը հատուկ մտահոգություն է հայտնել Լիբանանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Մերձավոր Արևելքի քրիստոնյաների, արդար կանանց և տղամարդկանց անունից կոչ եմ անում այս հակամարտության բոլոր պատասխանատուներին դադարեցնել կրակը և բացել երկխոսության ճանապարհը»,- հայտարարել է նա։

Նմանատիպ նյութեր