211652_close_icon
views-count979 դիտում article-date 20:51 10-11-2023

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի աշխատակազմի ղեկավար հետ

Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Կողմերը նաև անդրադարձել են ՀՀ-ԵՄ երկկողմ բազմոլորտ համագործակցության շրջանակն ընդգրկող հարցերին:

Նմանատիպ նյութեր