1132 դիտում
13:26 27-06-2019
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ղազախստանի Նախագահի օգնական անվտանգության խորհրդի քարտուղարի հետ
Այսօր՝ հունիսի 27-ին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշկեքում ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի նիստի շրջանակներում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Նախագահի օգնական անվտանգության խորհրդի քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի հետ։
Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը ցավակցություն հայտնեց Ղազախստանի Առիս քաղաքում տեղի ունեցած ռազմական պահեստների պայթյունների հետևանքով գրանցված ողբերգական դեպքերի կապակցությամբ։
Ուշադրություն դարձվեց այն փաստի վրա, որ սա երկու գործընկերների երկրորդ հանդիպումն է մեկ շաբաթվա ընթացքում, ինչը համագործակցության ակտիվացման տեսանկյունից լավ նշան է։
ԱԽ քարտուղարը ընգծեց ինտեգրացիոն և տարածաշրջանային կառույցներում, ինչպես նաև բազմակողմ ձևաչափի այլ հարթակներում Հայաստանի և Ղազախստանի ակտիվացող համագործակցության կարևորությունը։
Քարտուղար Կասիմովը կարևորեց երկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը` հատկապես անվտանգության ոլորտում, ուշագրավ համարելով բարձրագույն մակարդակի հանդիպումների սահմանած հաճախակիությունը: Համագործակցության շրջանակներում քարտուղար Կասիմովը կարևորեց սահմանային ջրերի արդյունավետ կառավարման փորձի փոխանակման հնարավորությունները և Ղազախստանում գործող հայկական համայնքի ներուժը։
Կալմուխանբետ Կասիմովը նշեց ԱԽ գրասենյակների միջև համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ավելացնելով, որ սա կարող է լավ հարթակ դառնալ երկու երկրների միջև կապերի ամրապնդման համար։
Արմեն Գրիգորյանը առաջարկեց դիտարկել ԱԽ գրասենյակների միջև 2020-2021 թվականների երկկողմ համագործակցության պլան կազմելու հնարավորությունը, առաջադրելով գաղափարներ համագործակցության հնարավոր ուղությունների շուրջ։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հատուկ կարևորեց նաև ռազմաարդյունաբերության և տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտներում համագործակցության ակտիվացման տեսլականը։
Հանդիպման ավարտին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրավիրեց իր գործընկեր Կալմուխանբետ Կասիմովին Հայաստան, առաջարկն ընդունվեց և պայմանավորվածություն ձեռք բերվեց այցի ժամկետները և մանրամասները համաձայնեցնել դիվանագիտական խողովակներով։
Նմանատիպ նյութեր
1839 դիտում
13:40 16-10-2019
Անվտանգության խորհրդի քարտուղարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
979 դիտում
20:51 10-11-2023
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի աշխատակազմի ղեկավար հետ
Այս բաժնից
664 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
553 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
766 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am