211652_close_icon

ՔԿ-ն հարցաքննության է կանչել Հայկ Մամիջանյանին

views-count1207 դիտում article-date 17:00 10-11-2023
Քիչ առաջ ՔԿ-ից ստացա հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեից ստացա հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր` ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով:

Վարույթի նախաձեռնման հիմքում դրվել է սույն թվականի սեպտեմբերի 12-ին Ազգային Ժողովում իմ տված ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած խոսքերս»,- գրել է Մամիջանյանը:

Նմանատիպ նյութեր