2551 դիտում
09:49 07-10-2021
ՀՔԾ-ն հարցաքննության է կանչել Հայկ Սարգսյանին.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել՝ օգոստոսի 25-ին Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մասով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին, որից հետո կայացրել է որոշում: Թե ինչ որոշում է կայացրել ՀՔԾ-ն, հայտնի կդառնա այսօր։ Բանն այն է, որ, առկա փաստերի համաձայն, հենց Սարգսյանն է հարվածել Մանուկյանին:
Ի դեպ, այսօր Գեղամ Մանուկյանին կրկին անգամ հրավիրել են ՀՔԾ, որպեսզի ծանոթանա քրեական գործի նյութերին: Արդյոք ՀՔԾ-ն այս գործը կուղարկի դատարան, թե Աժ մյուս միջադեպերի նման գործը կկարճի, պարզ կլինի այսօր: Սակայն դատելով, թե ինչ ցուցմունք է տվել Գեղամ Մանուկյանը, ակնհայտ է մեկ բան, որ քրեական գործը կկարճվի:
Հիշեցնենք՝ ArmLur.am-ը հրապարակել էր տեսանյութ, որտեղ ակնհայտ երեւում է, որ Գեղամ Մանուկյանին ծեծի է ենթարկում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Եվ, ահա, ՀՔԾ-ում կոնկրետ ցուցմունք են ուզում Գեղամ Մանուկյանից, որ նա, ըստ էության, ցուցմունք տա Հայկ Սարգսյանի դեմ, սակայն, ըստ մեզ հասած տեղեկությունների, Գեղամ Մանուկյանը ՀՔԾ-ում նշել է, որ սա Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրված զանգվածային խուլիգանություն էր:
Ակնհայտ է որ ՀՔԾ-ում իրավաբանությունը կպարտվի «դուխ»-ին, եւ քրեական գործ քննող քննիչը չի համարձակվի Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1150 դիտում
17:00 10-11-2023
ՔԿ-ն հարցաքննության է կանչել Հայկ Մամիջանյանին
6279 դիտում
08:38 14-02-2018
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն հարցաքննության կանչել հաղորդավարուհի Դինա Ակոպովնային. «Ժողովուրդ»
3243 դիտում
09:23 18-09-2019
Բակո Սահակյանին հարցաքննության են կանչել. մանրամասներ «Մարտի 1»-ի գործից. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1825 դիտում
11:29 31-01-2025
Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութում պատկերվածներն Իրանի քաղաքացիներ են. ԱԱԾ
1894 դիտում
10:25 30-01-2025
«Ես եղել եմ և կմնամ ՀՀ քաղաքացի, հանգի՛ստ եղեք». Գևորգ Կոստանյան. «Ժողովուրդ»
1423 դիտում
09:03 30-01-2025
Եվս մեկ հայկական թիմ՝ ՈՒՀԱ-ի բեմում. «Փաստ»