211652_close_icon

Մի կողմ դիր բոլոր վախերը, արի և նման «հուժկու» մտքերը հնչեցրու բոլորիս դիմաց կանգնած.Արթուր Հովհաննիսյանը՝ Մամիջանյանին

views-count943 դիտում article-date 17:14 12-09-2023
ԱԺ միջանցնքներում իրենց հիմնական գործունեությունը ծավալող «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը ԱԺ ամբիոնից հեռու մի մութ անկյունում հայտարարել է, որ «եթե Փաշինյանն անմտություն անի, նաև արյամբ է փոխվելու Երևանը, մենք մեր անելիքն անելու ենք»։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, հայտնում է NEWS.am-ը:

«Ադրբեջանի պատգամավորների հետ համատեղ ԵԽԽՎ-ում պռոհայկական նախագծին դեմ քվեարկած այս երիտասարդին խորհուրդ կտամ առհասարակ չխոսել անմտությունից, էլ չասեմ հայրենիքի և բարոյականության մասին, և կառաջարկեմ հավաքել ողջ ուժերը, կենտրոնանալ, մի կողմ դնել բոլոր վախերը և գալ ու նման «հուժկու» մտքերը հնչեցնել բոլորիս դիմաց կանգնած՝ ԱԺ ամբիոնից»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր. «Երևանը փոխվելու է մեր բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»:

Նմանատիպ նյութեր