211652_close_icon
views-count1072 դիտում article-date 23:34 09-11-2023

Երևանում տեղի կունենա լատինաամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը

Երևանում նոյեմբերի 12-ին կկայանա լատինաամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այս մասին գրում է «Արցախպրես»-ը։

Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի կողմից անցկացվող մրցաշարին կմասնակցեն 33 երկրի 60 պարային զույգեր, Հայաստանը կներկայացնի 2 զույգ:

Միաժամանակ կանցկացվի նաև ակրոբատիկ ռոքնռոլի աշխարհի գավաթի խաղարկությունը, որում ելույթ կունենան 7 երկրի 24 զույգեր: Մասնակիցները կմրցեն 3 անվանակարգում, Հայաստանը կունենա ներկայացուցիչներ բոլորում։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներն ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել լատինաամերիկյան պարերի աշխարհի ու Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնություններում։

Նմանատիպ նյութեր