895 դիտում
14:30 07-11-2023
Կրեմլը տեղեկություն չունի Հարավային Օսիայի հետ սահմանին Վրաստանի մահացած քաղաքացու մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Հարավային Օսիայի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին, որի ընթացքում, սահմանապահներին դիմադրելիս, մահացու վիրավորվել էր Վրաստանի քաղաքացի։
Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ոչ, ես այդ մասին տեղեկություն չունեմ», - պատասխանել Է Պեսկովը լրագրողի այն հարցին, թե արդյոք Կրեմլը տեղեկություն ունի Հարավային Օսիայի հետ սահմանազատման գծի մոտ ստեղծված իրավիճակի մասին։
Ավելի վաղ Հարավային Օսիայի Պետանվտանգության կոմիտեն հայտնել էր, որ երկու հարբած մարդ ավտոմեքենայով խախտել են հանրապետության սահմանը:
Գերատեսչության տվյալներով՝ սահմանապահները փորձել են ձերբակալել սահմանախախտներին, սակայն նրանք «դիմադրություն են ցույց տվել, որը կապված է սահմանապահների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի հետ» և փորձել են տապալել ուժայիններին:
ՊԱԿ–ը նշել է, որ օդ նախազգուշական կրակոցից հետո սահմանապահները կրակ են բացել մեքենայի անիվների վրա, սահմանախախտներից մեկը ծանր վնասվածք է ստացել և շտապօգնության մեքենայով տեղափոխվել Վրաստան, իսկ երկրորդը ձերբակալվել է:

Նմանատիպ նյութեր
1045 դիտում
15:59 10-03-2023
Կրեմլը հնարավոր է համարել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեմ սադրանքների վտանգը
1622 դիտում
16:02 18-10-2022
Կրեմլը «տեղեկություն չունի» Իրանից անօդաչուների գնման մասին
1471 դիտում
15:35 12-11-2022
Ըստ վրացական կողմի՝ ռուսներն անօրինական օբյեկտ են տեղակայել Հարավային Օսիայի սահմանին
Այս բաժնից
625 դիտում
23:06 30-04-2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
637 դիտում
21:59 30-04-2024
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
484 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ