1234 դիտում
15:59 10-03-2023
Կրեմլը հնարավոր է համարել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեմ սադրանքների վտանգը
Վրաստանում տիրող իրավիճակը որեւէ կապ չունի Ռուսաստանի հետ, սակայն մտահոգիչ է, քանի որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեմ սադրանքների վտանգ կա, նշում են Կրեմլում։ «Սադրանքների վտանգ, անկասկած, կա։ Մենք գիտենք, որ իրավիճակը տրիգեր է հանդիսացել այդ ազգային խռովությունների համար, այս իրավիճակը որեւէ կապ չունի Ռուսաստանի հետ», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրելմլում գնահատում Վրաստանում ստեղծված իրավիճակը եւ արդյոք համարում են, որ ռիսկեր կան Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ կոչեր են հնչում այդ տարածքների վերադարձի մասին։ Հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։
Վրաստանում օրինագիծը հանվել է քննարկումից։ «Բայց միեւնույն ժամանակ տեսնում ենք, որ ինչ-որ մեկի «ձեռքը», էլի, չի կարելի ասել «անտեսանելի ձեռքը», այն տեսանելի է, տեսնում ենք, թե Վրաստանի նախագահը որտեղից է դիմում իր ժողովրդին, այն Վրաստանից չէ, որ դիմում է վրացիներին ու վրացուհիներին, այլ Ամերիկայից է դիմում, այդ ինչ-որ մեկի «տեսանելի ձեռքը» ջանասիրաբար փորձում է այստեղ կրկին հակառուսական տարր ավելացնել»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը և հավելել․ «Այո, սա հղի է սադրանքներով, եւ մենք շատ ուշադիր եւ մեծ անհանգստությամբ դրան հետեւում ենք»։

Նմանատիպ նյութեր
1855 դիտում
11:59 18-03-2015
ԱՄՆ-ն չի ճանաչում Ռուսաստանի հետ Հարավային Օսիայի և Աբխազիայի կնքած դաշնակցային պայմանագրերը. Պետդեպ
4942 դիտում
15:50 14-06-2018
Եվրախորհրդարանը Ռուսաստանից պահանջում է չեղարկել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը
Այս բաժնից
1000 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2787 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
943 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում