1255 դիտում
11:28 07-11-2023
Իսրայելը կստանձնի Գազայում անվտանգության պատասխանատվությունը. Նեթանյահու
Իսրայելը կզբաղվի Գազայի հատվածում անորոշ ժամանակով անվտանգության ապահովմամբ՝ մարտերի ավարտից հետո, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ABC-ի եթերում՝ մեկնաբանելով անկլավը չօկուպացնելու ԱՄՆ կոչերը։
«Իսրայելը անորոշ ժամանակով կկրի անվտանգության ընդհանուր պատասխանատվությունը, որովհետեւ մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք դա չենք անում. ՀԱՄԱՍ-ի ահաբեկչություն՝ անպատկերացնելի մասշտաբներով»,- ասել է Նեթանյահուն։
Նա բացառել է հրադադարը բոլոր պատանդների ազատ արձակումից առաջ, բայց չի հերքել «ոչ մեծ դադարները»։ Իսրայելական բանակն արդեն դադարեցրել է մարտերը հումանիտար բեռների առաքման կամ մարդկանց տարհանման համար, ասել է նա։ Պաղեստինյան շարժման վրա ազդում է միայն ճնշման գործադրումը, ասել է նա։
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբիին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ն պաշտպանում է Նեթանյահուի դիրքորոշումը։ Նա պատասխանել է, որ Գազայի ապագայի մասին բանավեճերը, վերջնական որոշումը դեռ չկա։ «Մենք աջակցում ենք այն բանին, որ ՀԱՄԱՍ-ն այլեւս չի կարող վերահսկել Գազան։ Մենք չենք կարող վերադառնալ հոկտեմբերի 6-ի [վիճակին]»,- ասել է նա։
ՀԱՄԱՍ-ում խոստացել են մնալ Գազայի հատվածում եւ հավաստիացրել են, որ չեն ընդունի անկլավի ցանկացած կառավարություն, որը կհամարեն խամաճիկային։ «ՀԱՄԱՍ-ը չի վերանա, ՀԱՄԱՍ-ը արմատացած կմնա մեր ժողովրդի գիտակցության մեջ, եւ ոչ մի ուժ չի կարողանա վերացնել կամ մարգինալացնել նրան»,-ասել է Լիբանանում խմբավորման ներկայացուցիչ Ուսամա Համդանը։ Նա ընդգծել է, որ պաղեստինցիները չեն ընդունի «Վիշիի նոր կառավարությունը»։

Նմանատիպ նյութեր
1036 դիտում
10:20 26-10-2023
Իսրայելը պատրաստվում է Գազայում ցամաքային գործողության, սակայն չի հայտարարի՝ երբ և ինչպես. Նեթանյահու
1246 դիտում
14:42 18-11-2023
Իսրայելը չի պլանավորում պատերազմն ավարտվելուց հետո զորքերը թողնել Գազայում. Նեթանյահու
1147 դիտում
11:18 29-12-2023
Իսրայելը Գազայում պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններ է վարում. Նեթանյահու
Այս բաժնից
1153 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
907 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
1000 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ