211652_close_icon

Պարո՛ն Պապիկյան, տեր կանգնեք մեզ, վաղն այստեղ հավաքվածներն են կռվելու Սյունիքում․ արցախցի (Tert.am)

views-count670 դիտում article-date 14:53 06-11-2023
Արցախից բռնի տեղահանված թոշակառուները, այդ թվում զինվորական թոշակառուները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով, որ տրամադրեն իրենց թոշակն ու նպաստը։

Նրանք հայտարարեցին, որ ոչ թոշակ են ստացել, ոչ՝ աշխատավարձ։ Զինվորական թոշակառուներից մեկը  լրագրողների հետ ճեպազրույցում դիմեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

«Պարո՛ն Պապիկյան, տեր կանգնեք մեր պահեստազորի սպաներին, քանի որ մենք հայրենիքի համար շատ աշխատանք ենք կատարել։ Հակառակորդն  ախորժակը բացած դեպի Սյունիք է գալիս, այստեղ  հավաքված մարդիկ ենք կռվելու այնտեղ, մենք ենք ձեր թիկունքին հանգնելու։ Մենք պատրաստ ենք գնալ առաջնագիծ և պահպանել մեր ՀՀ-ի սահմանները»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։

Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները բռնի տեղահանված արցախցիներին առաջարկում են կամ ստանալ փախստականի կարգավիճակ, կամ ընդունել ՀՀ քաղաքացիություն և ստանալ թոշակ և նպաստ, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները:

Նմանատիպ նյութեր