Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը համաձայնություն են տվել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հարցին. Օսկանյան
Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը համաձայնություն են տվել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հարցին: Այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Այսօր շրջանառության մեջ է դրվել այն, որ եթե մենք արցախահայերի իրենց տները վերադառնալու հարցը բարձրացնենք, ապա Ադրբեջանը իր քաղաքացիների Հայաստան վերադառնալու հարցը կդնի: Բայց սա արդեն անմեղսունակության եւ անբարոյականության գագաթնակետն է: Անբարոյականություն է, որովհետեւ Փաշինյանն ու իր իշխանությունը արդեն մեկ տարուց ավելի է, որ ադրբեջանցների Հայաստան գալու հարցը քննարկում են եւ համաձայնություն են տվել, անկլավների վերադարձի հարցին են համաձայնություն տվել: Դիվանագիտական անմեղսուանկություն է, որ դու թույլ ես տալիս այլոց, որ այդ երկուսի վերադարձը նույն հարթության վրա դնել»,-ասաց նա: