211652_close_icon

Հայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». Ալիև

views-count598 դիտում article-date 13:18 18-06-2025
Հայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը» (չակերտները՝ խմբ.). այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Սա կարևոր պայման է տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և մարդու իրավունքների ապահովման համար», -  ասվել է Ալիևի՝ Բաքվում օմբուդսմենների միջազգային սիմպոզիումի մասնակիցներին ուղղված ելույթում։

Հիշեցնենք, որ Ալիևը 2024-ի վերջին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտնել էր, որ շուրջ 300,000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն: Ըստ նրա՝ խոսքը 1980-1990-ականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մասին է:

Նմանատիպ նյութեր