211652_close_icon
views-count1786 դիտում article-date 10:57 04-11-2023

Հայտնի է՝ քանի միավոր են վաստակել 2023 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդները

Հայտնի է դարձել, թե քանի միավոր են վաստակել 2023 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդները։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Փարիզում կայացել է «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը:

Գլխավոր մրցանակը ստացել է «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։
Հրապարակված տվյալների համաձայն՝ Լեոն վաստակել է 462 միավոր՝ առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդից։ Նորվեգացին ստացել է 357 միավոր։ Երրորդ տեղում գտնվող ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ունի 270 միավոր:

Թոփ 10

1. Լիոնել Մեսսի – 462 միավոր
2. Էրլինգ Հոլանդ – 357
3. Կիլիան Մբապ – 270
4. Կեւին Դե Բրույնե – 100
5. Ռոդրի – 57
6. Վինիսիուս Ժունիոր – 49
7. Խուլիան Ալվարես – 28
8. Վիկտոր Օսիմհեն – 24
9. Բերնարդո Սիլվա – 20
10. Լուկա Մոդրիչ – 19

Նմանատիպ նյութեր