211652_close_icon
views-count964 դիտում article-date 21:13 03-11-2023

Անժելա Նալբանդյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Նալբանդյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հարգելի հայրենակիցներ,

Այսօր պաշտոնական դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ: Որոշումս, կարծում եմ, միանգամայն պարզ է ու հասկանալի՝ հաշվի առնելով Ազգային Ժողովից հեռանալու «Վերածնվող Հայաստան» կուսակցության դեռևս նախորդ տարի նոյեմբերին կայացրած և գործող որոշումը:

Միևնույն ժամանակ, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակում է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում` կուսակցության հռչակած արժեքների ու քաղաքականության շրջանակում:

Հաջողություն եմ մաղթում «Հայաստան խմբակցության» ընդդիմադիր մեր գործընկերներին` մեր երկրի առաջ ծառացած այս բարդագույն շրջանում իրենց ծավալած գործունեության ու պայքարի մեջ»,- ասվում է հայտարարության մեջ։
 

Նմանատիպ նյութեր