ԱԺ պատգամավոր Գրիգոր Գրիգորյանն առաջիկայում կարող է հրաժարվել նույնիսկ պատգամավորական մանդատից․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Թե ինչու ԲՀԿ-ական Գրիգորյանը (Շերիֆը) հրաժարվեց ՀՀ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, ըստ ամենայնի, պատասխան չտրվեց, ինքը՝ Գրիգորյանը նշեց, թե առողջական խնդիրներ ունի։
Սակայն, մեր տեղեկություններով, Գրիգոր Գրիգորյանը լուրջ պատճառներ ունի և կուսակցությունում իր շփումները վերջերս գրեթե զրոյի է հասցրել։ Հակասությունը նրա և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև է՝ ֆինանսական բնույթի»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։