12628 դիտում
18:56 05-01-2019
Ինչո՞ւ է պատգամավորական մանդատից հրաժարվել «Իմ քայլ»-ի թեկնածու Նարեկ Բաբայանը. Aravot.am
[url=https://www.aravot.am/2019/01/05/1006939/?fbclid=IwAR10KTDjLkYqi_bpbuEEa3LwcXKtMLny6zpOPyfFR7RluEgiQ5oev9WK1h4]Aravot.am[/url]-ը գրում է. Սյունիքի մարզպետի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, դեկտեմբերի 9-ին վարկանիշային ընտրակարգով ընտրված Նարեկ Բաբայանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հրաժարվելով պատգամավորի մանդատից։
Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային քվեարկությունը այս պատկերն ուներ.
Տրդատ Սարգսյան (10 042),
Տիգրան Կարապետյան (9 922),
Նարեկ Բաբայան (9 657),
Կարեն Համբարձումյան (7 474),
Արմեն Խաչատրյան (6 657):
Բաբայանի ընտրողները դժգոհ են իրենց ընտրյալի այս որոշումից եւ սոցցանցերում բուռն քննարկում են սկսել։ Ընտրությունից հետո Նարեկ Բաբայանը շնորհակալություն էր հայտնել իր ընտրողներին՝ խոստանալով ջանք ու եռանդ չխնայելով՝ լուծել ցանկացած հարց ու խնդիր։
«Այս 9657 ձայները, որ ես ստացա ձեզանից, ոչ միայն չեն կորչելու, այլեւ մի մեծ տուն են կառուցելու Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում, որտեղ բոլորը լինելու են ազատ, հավասար, հնարավորինս անհոգ եւ, իհարկե, երջանիկ։ Ձեր քվեներով դուք եւս մեկ անգամ ամրագրեցիք հեղափոխությունը, որը տանում է միմիայն դեպի վեհ, ամուր, ապահով եւ իհարկե երջանիկ Հայաստան։ Շնորհակալ եմ»,-գրել էր Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում։
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/01/05/1006939/?fbclid=IwAR10KTDjLkYqi_bpbuEEa3LwcXKtMLny6zpOPyfFR7RluEgiQ5oev9WK1h4]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1453 դիտում
10:16 13-02-2014
ԱԺ պատգամավոր Գրիգոր Գրիգորյանն առաջիկայում կարող է հրաժարվել նույնիսկ պատգամավորական մանդատից․ Հրապարակ
2799 դիտում
10:46 15-01-2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Գրիգորյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
7242 դիտում
11:47 14-05-2020
Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Այս բաժնից
322 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
451 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
829 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ