211652_close_icon

Վահագն Աֆյանը և Հնդկաստանում Էրիթրեայի դեսպանը քննարկել են դիվանագիտական համայնքին առնչվող հարցեր

views-count778 դիտում article-date 15:00 28-10-2023
Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Հնդկաստանում Էրիթրեայի դեսպան, դիվանագիտական համայնքի ավագ Ալեմ Տսեհայե Վոլդեմարիամի (Alem Tsehaye Woldemariam) հետ: Հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հնդկաստանի հարուստ պատմամշակութային անցյալին և սովորույթներին, ներկայիս զարգացման միտումներին, ինչպես նաև Նյու Դելիում հավատարմագրված դիվանագիտական համայնքի գործունեությանն ու առաջիկա պետական նշանակության միջոցառումների մասնակցության կարևորությանը։

Նմանատիպ նյութեր