211652_close_icon

Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետի հետ

views-count1417 դիտում article-date 20:53 23-10-2023
Հոկտեմբերի 23-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետ Չարանջիտ Սինգհի (Charanjeet Singh) հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան (Nilakshi Saha Sinha), տեղեկանում ենք դեսպանության մամուլի ծառայությունից։ 

Քննարկվել են երկկողմ օրակարգային, այդ թվում՝ առաջիկա փոխադարձ այցերի կազմակերպման հարցեր՝ կարևորելով նաև հնդկական կողմի բարձրաստիճան այցերի նշանակությունը Հայաստան։

Ընդգծվել է Արցախից բռնի տեղահանված հայերի կարիքներն ապահովելու հասցեագրման անհրաժեշտությունը։

Մտքեր են փոխանակվել առկա և հնարավոր այլ ձևաչափերով բազմակողմ համագործակցության ծավալման շուրջ:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ գործունեություն ծավալել երկկողմ բարեկամական կապերի ընդլայնման և փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր