Հնդկաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳՆ արարողակարգի պետի հետ
Հոկտեմբերի 12-ին Հնդկաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳՆ արարողակարգի պետ Անշուման Գորին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև քննարկվել են երկկողմ և բազմակողմ ոլորտներում քաղաքական երկխոսության ակտիվացման, կառավարությունների միջև համագործակցության խորացման, առևտրատնտեսական հարաբերություններն առավել զարգացնելու մի շարք հարցեր։