128353 դիտում
10:27 28-10-2023
Արտակարգ դեպք՝ Արցախում. «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչը Հայաստան է տեղափոխել բանկում գրավադրված 12 պարկ ոսկին և հայտնել է, որ եվրոներն ու ՀՀ դրամները թողել է այնտեղ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերություն ՓԲ ընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եվգենյա Հայրիյանը, ով հայտնել է, որ սեպտեմբերի 22-ին իրենք տեղեկացել են, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները տարհանվում են, ինչից հետո «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲ ընկերության «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչ Լևոն Քոչարյանը մասնաճյուղի դրամապահոցից վերցրել է քաղաքացիների կողմից գրավադրված 12 պարկ ոսկին ու իր հետ տեղափոխել Հայաստան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն հոկտեմբերի 2-ին, նա այդ ամենը հանձնել է ընկերությանը, սակայն տեղեկացրել է նաև, որ դրամապահոցում եղել է եվրո և ՀՀ դրամ, սակայն այն չի վերցրել, թողել է այնտեղ, մտածելով, որ գումարի տեղափոխումը հնարավոր է խնդիրներ առաջացնի:
Դեպքի փաստով Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտե:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարը եղել է մոտ 600 եվրո և 1 մլն 500 հազար դրամ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։