211652_close_icon
views-count529 դիտում article-date 09:56 22-09-2026

Վրաերթ՝ Արարատի մարզում․ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Այնթապ բնակավայրի Երևանյան խճուղում Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Վարդան Գ․-ն իր վարած «Ruichi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածներին, որոնցից երկուսը անչափահասներ են, տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աֆթանդիլ Հակոբյանը և Ֆրունզե Հովհաննիսյանը։

Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր