211652_close_icon
views-count126493 դիտում article-date 11:14 17-11-2021

Ահազանգ քաղաքացուց. «Արդշինբանկ»-ում գրավադրված ոսկին վերադարձրել են ամբողջովին վնասված՝ հրաժարվելով պատասխանատվությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի բնակչուհի Հերմինե Եփրեմյանը 2 տարի առաջ «Արդշինբանկ»-ի Կոմիտասի մասնաճյուղում գրավադրել է ոսկյա զարդեր՝ քարերով մատանի և վզնոց:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Հ. Եփրեմյանն ասում էր, որ նոյեմբերի 9-ին ցանկացել է հետ վերցնել ոսկյա զարդերը՝ վճարելով ամբողջ գումարը, սակայն նրան են վերադարձրել ամբողջովին վնասված, քարերը պոկված ոսկյա մատանի և վզնոց:

Վերջինս դիմել է մասնաճյուղի կառավարիչին, ով ասել է, որ զարդերը իրենց պատասխանատվության տակ չեն եղել, իրենք ուղարկել են գլխամաս, որտեղ էլ պահվել է:

Առաջարկել են, որ Հերմինեն այն ձուլի և այլ զարդ պատրաստի՝ հրաժարվելով պատասխանատվություն կրելուց:

Հերմինեն այդ ամբողջ ընթացքը տեսագրել է, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր