211652_close_icon
views-count724 դիտում article-date 11:30 23-09-2026

Ավտովթար՝ Երևանում․ Սայաթ-Նովա պողոտայում բախվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կոտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բախվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կոտրելով այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:25-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա - Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են «Dodge» և «Tesla» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, անցել մայթով և բախվել «Գրանդ Քենդի» ընկերության խանութի դռանը՝ կոտրելով այն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Dodge»-ի վարորդը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր