211652_close_icon
views-count1075 դիտում article-date 23:09 27-10-2023

Ծնողները համոզված են, որ իրենց երեխաները հրդեհից առաջ առնվազն ողջ չեն եղել կամ գոնե գիտակից չեն եղել. Նորիկյան. aravot.am

Aravot.am-ը գրում է. Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստն այսօր ընթացել է բավականին լարված: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նիստի սկզբում զոհված զինծառայողներից մեկի ազգականը մոտեցավ մեղադրյալներից մեկին ու սկսեց հարվածներ հասցնել նրան: Կարգադրիչները մի կերպ կարողացան նրա ձեռքից ազատել մեղադրյալին ու դուրս հանել նիստերի դահլիճից: Միջադեպի պատճառով նիստը ընդմիջվեց: 

Ընդմիջումից հետո նիստը նախագահող դատավորը դիմեց նիստի մասնակիցներին, տուժողներին ու խնդրեց չխանգարել նիստի ընթացքը՝ բացատրելով, որ դրանից տուժում է գործի քննությունը. «Թողեք, աշխատենք: Այդ ամեն մի ընդմիջումը, այդպես չի լինի էլի»: Հետո նիստը նախագահող դատավորը հայտնեց, որ անցնում են ապացույցների հետազոտմանը, դահլիճից մեկը ընդհատեց՝ բա Նորիկյանը չի՞ խոսում, քաղաքացին նկատի ուներ տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանին: Դատավորն էլ խոսքը հանձնեց վերջինիս՝ հայտարարության համար: 

«Եթե իրականացվեր արդար ու օբյեկտիվ քննություն, եթե իրական ոճրագործության բոլոր տարրերը բացահայտվեին, այս ցասումը չէր լինի: Այստեղ ՀՀ հասարակությունն է տուժել, ՀՀ հասարակության յուրաքանչյուր ինքնահարգանք ունեցող քաղաքացի է տուժել, առաջին հերթին ես եմ տուժել, բայց ես ինչու եմ այս ամենն ասում, որովհետեւ այսօր այստեղ կուզենայի տեսնել նստած ՊՆ նախարարին, գլխավոր շտաբի պետին: 5 մեղադրյալ կա, որոնք բոլորն էլ զինծառայող են , զոհվել են 15 զինծառայողներ ու այս փնթի վերաբերմունքը պետական իշխանության կողմից: Բոլորիս զայրույթի մեխը նաեւ սրանով է պայմանավորված…նրանց՝ այս դատավարությանը ներկա լինելը կմեղմեր իրավիճակը, բայց քանի որ չկան, դա եւս մեկ անգամ վկայում է պետական ապարատի փնթի աշխատանքը: Մի հատ պատկերավոր խոսք կա է, ասում է, որ բոլորը սուրբ են, բա վանքի հավերը ո՞վ է գողացել: Մեր՝ բոլոր տուժողների նախնական տպավորությամբ՝ այս ողբերգությունը Զինված ուժերում կադրերի սխալ քաղաքականության , Զինված ուժերի հայեցակարգային զարգացման եւ ռազմավարային մտածողության բացակայության, ռեսուրսների ոչ ռացիոնալ կառավարման, ոչ կանոնադրական հարաբերությունների առկայության, պրոֆեսիոնալիզմի բացակայության, անպատժելիության, սոցիալական անարդարության ու անտերության հետեւանք է եղել»,-հայտարարեց Նորիկ Նորիկյանը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր