Դիարբեքիրում Ղուրանի դասի ժամանակ հրդեհից 6 երեխա ողջ-ողջ այրվել է. տեսանյութ
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քուլփի թաղամասի երկհարկանի շինություններից մեկում բռնկված հրդեհից 6 երեխա է ողջ-ողջ այրվել, ևս 6-ը՝ տարբերա աստիճանի այրվածքներ ստացել, հայտնում է Dogan Haber-ը:
Ըստ տեղեկությունների՝ երեխաները մասնակցում էին Ղուրանի դասընթացի, երբ էլեկտրական սալօջախից հրդեհ է բռնկվել ու արագ տարածվել սենյակում:
Հրշեջները միայն 3,5 ժամ հետո են հասել դեպքի վայր: Բնակիչներն իրենք են երեխաների մեծ մասին տարհանել շենքից, սակայն 6 երեխայի չեն կարողացել դուրս բերել շենքից: