14019 դիտում
12:38 27-10-2023
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Volkswagen Golf-ում. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա պողոտայի և Չարենցի փողոցի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել ու հետաքրքրասեր վարորդներին դեպքի վայրից հեռացրել է նույն վաշտի պարեկ Պավլիկ Սալնազարյանը:
Հրշեջները մարել են Հայկս Ս.-ին պատկանող Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը:
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան: Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+