18476 դիտում
11:35 08-05-2023
Արտակարգ դեպք Երևանում․ Սասունցի Դավիթ հրապարակում հրդեհ է բռնկվել Volkswagen-ում․ օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում; Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ հրապարակի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Հրշեջները մարել են Volkswagen մակնիշի ավտոմեքենայի առջև հատվածում առաջացած հրդեհը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները, ովքեր էլ այնուհետև պարզել են, որ վարորդը եղել է Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Մանանա Մ․-ն։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։
Դեպքի վայր են ժամանել են նաև 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
Նմանատիպ նյութեր
14016 դիտում
12:38 27-10-2023
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Volkswagen Golf-ում. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ