211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Աբովյանի զինկոմիսարիատի մոտ հրդեհ է բռնկվել «Volkswagen Golf»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count14891 դիտում article-date 10:07 19-07-2025
Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում՝ Աբովյանի զինկոմիսարիատի մոտ, ավտոմեքենա է այրվում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է վարորդը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ Արարատ Թ.-ն, քաղաքացիները, ապա ժամանած Աբովյանի հրշեջ-փրկարարները մարել են այն: 
 
Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

Դեպքի մասին տեղեկանալով Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի հանձնարարականով ժամանել են Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցները։
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի և օրվա պատասխանատու, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ: 

Պարեկները սահմանազատել են տարածքը: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվում: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանը 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+

Նմանատիպ նյութեր