Ո՞վ է Գյումրիում հրշեջների վրա հարձակված տղամարդը. Aravot.am
Երեկ Գյումրու Անի թաղամասում արտակարգ դեպք էր տեղի ունեցել․Պարույր Սևակ 13 փողոցի բակում կայանած Opel-Astra ավտոմեքենայում բռնկված հրդեհը մարելիս՝ մի տղամարդ՝ դանակով ու զենքի նմանվող առարկայով զինված, հարձակվել էր հրշեջների վրա։ Նա խոչընդոտել էր հրշեջների աշխատանքը․ կտրել էր հրշեջ ավտոմեքենային միացված փողրակը, փորձել էր թույլ չտալ հանգցնել կրակը։
SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ, պարեկներից մեկը՝ Արթուր Մհերյանը, վտանգելով իր կյանքը, մոտեցել էր զինված տղամարդուն, վնասազերծել նրան։ Ոստիկանության աշխատակիցները տղամարդուն ձերբակալել էին։
43-ամյա տղամարդը, Aravot.am-ի տեղեկություններով, սեր ունենալով ոգելից խմիչքի նկատմամբ՝ որոշակի ընտանեկան խնդիրներ է ունեցել և այդ հողի վրա էլ այրել է աներձագին պատկանող ավտոմեքենան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։