1530 դիտում
15:23 09-04-2014
Դանակով ՀԱԿ անդամների վրա հարձակված 57-ամյա անմեղսունակի գործն ուղարկվել է դատարան. պարզվում է՝ նա բորբոքվել է Լևոն Զուրաբյանի ելույթներից
57-ամյա անմեղսունակ Արսեն Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լսելով ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի ելույթները, որոշել է հանդիպել նրան: Վերջինս գնացել է Սարյան փողոցի 38 հասցեում գտնվող «Հայ ազգային կոնգրեսի» գրասենյակ: Մի քանի անգամ հարցրել է Լ. Զուրաբյանին, սակայն ստանալով պատասխաններ, որ նա տեղում չէ, ծոցագրպանից հանել է երկու դանակներ և սկսել սպանության սպառնալիքներ տալ, ինչի ընթացքում մի քանի անգամ դանակները մոտեցրել է վերջիններիս մարմիններին` իրական հնարավորություն ունենալով վնասել նրանց: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը քննվելու է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ապրիլի 8-ին որոշումը ուղարկվել է կողմերին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
1447 դիտում
23:32 05-02-2024
Լևոն Քոչարյանի գործն ուղարկվել է դատարան
2978 դիտում
16:08 27-11-2015
Հարուցվել է քրեական գործ՝ Լևոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա
Այս բաժնից
1966 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր
1639 դիտում
11:18 03-02-2025
Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազ է պաշտոնից ազատվել
514 դիտում
10:29 03-02-2025
Մեզ փորձում են բաժանել արևմտամետների և ռուսամետների՝ թուլացնելու համար մեր կամքը․ Գագիկ Ծառուկյան