211652_close_icon
views-count1635 դիտում article-date 14:20 26-03-2014

Թուրք գործիչները դատապարտել են Թուրքիային՝ Քեսաբի վրա հարձակված գրոհայիններին աջակցելու համար

Թուրքիայի կուսակցական գործիչների և մտավորականների արձագանքը Քեսաբի խաղաղ բնակչության (80% հայ) դեմ իրականացված վերջին օրերի ռազմական գործողություններին, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1544]Ermenihaber.am[/url] կայքը: Թուրք գրող, հրատարակիչ, իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն Քեսաբի ռմբահարումից և ավերածություններից հետո հանդես է եկել Թուրքիայի դրսևորած վարքի խիստ քննադատությամբ: Զարաքոլուն նշում է, որ քեսաբցիները 1915, 1939 թվականներից հետո կրկին հարկադրված են տեղահանվել և ապաստան գտնել Լաթաքիայում: Ըստ նրա՝ Քեսաբի վրա հարձակված զինյալ գրոհայիններն առանց որևէ դժվարության Սիրիա են անցել Թուրքիայի տարածքից՝ Անթաքիայից: «Թուրքիան Սիրիայի քաղաքացիական պատերազմի նկատմամբ որդեգրած իր քաղաքականությունը անհապաղ փոծելու բարոյական պարտավորության տակ է»: Գրող և հետազոտող Սայիթ Չեթինօղլուն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Քեսաբը գրաված ջիհադական զինյալները կողոպտում են քեսաբցիները տները: Այդ մասին կան ականատեսների վկայություններ: Չեթինօղլուն ցավով նշում է, որ իսլամիստ զինյալներն իրենց թալանով ու ավերածություններով դժոխքի են վերածում դրախտավայր Քեսաբը: «Ուշագրավը հատկապես 1915թ. ցեղասպանությունից փրկված և Քեսաբում վերաբնակեցված հայության ապրած դրաման է: Հարկավոր է զգոնություն և պատասխանատավություն, չպետք է թույլատրվեն նորանոր կոտորածներ»: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1544]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր