211652_close_icon
views-count1315 դիտում article-date 18:32 30-10-2014

Ռիբերիի վրա հարձակված երկրպագուին կարգելվի մարզադաշտ այցելել

«Համբուրգ»-ի ղեկավարությունը կարգելի մարզադաշտ այցելել այն երկրպագուին, ով Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչ փուլի՝ «Համբուրգ» - «Բավարիա» խաղի ժամանակ ներխուժել էր խաղադաշտ և հարձակվել էր հյուրերի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի վրա: Միջադեպը տեղի էր ունեցել երեկ: «Երկրպագուին հանձնել են ոստիկանությանը, իսկ ակումբը նրա դեմ բողոք է ներկայացրել: Նրան կարգելվի մարզադաշտ»,-ասվում է «Համբուրգ»-ի պաշտոնական հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր