31646 դիտում
13:51 25-10-2023
Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին և հանձնել Մակարով տեսակի ատրճանակ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ` հոկտեմբերի 23-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Արցախի հերոս, Անվտանագության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Բալասանյանը ոստիկանությանն է ներկայացրել Մակարով տեսակի ատրճանակ՝ 2 փամփշտատուփով, լիցքավորված 9 մմ տրամաչափի 16 փամփուշտով:
Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
3533 դիտում
12:21 02-12-2020
Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար
4574 դիտում
02:27 04-02-2021
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել