37680 դիտում
20:00 24-10-2023
Երևանում թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա անզգուշաբար կրակած տղամարդը չկարողացավ քրեականի պետին մոլորեցնել. վերջինս իրականացրեց «Վիծիկ դանա» օպերացիան. ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են հոկտեմբերի 21-ին, Երևանում, Արզումանյան փողոցում թիվ 18 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսի վրա կրակոց արձակողին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել, թե ով է ենթադրյալ կրակոցներ արձակողը և ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին նրան:
Գ. Շամշյանի տեղեկություններով կասկածյալը Երևանի բնակիչ 48-ամյա Աշոտ Բ.-ն է, ով իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակով կրակել և անզգուշությամբ վնասել է ավտոբուսի կողային ապակին՝ պատճառելով նյութական վնաս:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երբ օպերները դուրս են եկել նրա հետքի վրա, նա սկսել է ոստիկանների հետ խոսել ինչ-որ տարօրինակ բառերով և ասել է, որ ինքը հնդիկ է, սակայն քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գ. Պողոսյանը, ով վերջին 1 տարում մասամբ տիրապետում է հնդկերեն լեզվին, քանի որ հնդիկների մասնակցությամբ բազմաթիվ հանցագործություններ է բացահայտել, զգացել է, որ կասկածյալը փորձում է իրենց մոլորեցնել ու իրականացրել է «Վիծիկ դանա» օպերացիան ու նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ Արզումանյան փողոցի 3/3 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, վնասվել է թիվ 18 երթուղին սպասարկող «ZHONG TONG» մակնիշի ավտոբուսի ձախ կողային հատվածի ապակին:
Ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը: Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար ՍտաՖՖի Դիլանյանի գլխավորությամբ:Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Սլավա Մալխասյանն ու Վահե Վանյանը:
Դեպքի վայրում հավաքված քաղքացիներն ասում էին, որ ավտոբուսում եղել են մեծ թվով ուղևորներ, բարեբախտաբար տուժածներ չկան:Թե ապակու վրա առկա անցքը ինչից էր առաջացել՝ պարզվում էր՝ արդյոք կրակոցի՞ց, թե՞ քարի հարվածից:
Ավտոբուսը սպասարկում է Սիլիկյան թաղամասից դեպի Վարդաշեն թաղամաս: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոբուսի վրա նախկինում նույնպես կրակոց էին արձակել: Բարեբախտաբար, այդ ժամանակ նույնպես տուժածներ չեն եղել: Այդ օրը նույնպես այն վարել է նույն վարորդը:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
14887 դիտում
17:24 12-12-2024
Երևանում թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը, հափշտակել են խոշոր չափի գումար