211652_close_icon
views-count880 դիտում article-date 13:11 22-10-2023

Իսրայելը «Հեզբոլլահ»-ի հարվածների պատճառով տարհանելու է Լիբանանի հետ սահմանին մոտ գտնվող ևս 14 բնակավայրի բնակիչներին

Իսրայելի իշխանությունները տարհանելու են երկրի հյուսիսում՝ Լիբանանի հետ սահմանին մոտ գտնվող ևս 14 բնակավայրի բնակիչներին։ Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Times of Israel-ը։

Դա պայմանավորված է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և պաղեստինյան դաշնակիցների կողմից վերջին երկու շաբաթվա ընթացքում կրկնվող հրթիռային և արկային հարձակումների ֆոնին:

Տարհանման ծրագիրը հաստատվել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտի կողմից։

Նմանատիպ նյութեր