211652_close_icon
views-count844 դիտում article-date 20:54 21-10-2023

«Ազատության արձանը պետք է ապամոնտաժվի և ԱՄՆ-ից տեղափոխվի Ռուսաստան»․ Պետդումայի պատգամավոր

ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը հայտարարել է, որ ԱՄՆ  կորցրել է ժողովրդավարության հենակետ համարվելու իրավունքը, ուստի Ազատության արձանը պետք է տեղափոխվի Ռուսաստան։

«ԱՄՆ երկար ժամանակ մակաբույծի պես օգտվել է այլ պետությունների տնտեսություններից՝ ժողովրդավարության հենակետից վերածվելով դեսպոտիզմի ու բռնության հենակետի, հրահրելով պատերազմներ՝ ամբողջ աշխարհում։ Այդ պատճառով էլ Ազատության արձանը պետք է ապամոնտաժվի և տեղափոխվի Ռուսաստան, որն այսօր պաշտպանում է այլ երկրների ու ժողովուրդների՝ ազատ ընտրության ու զարգացման իրավունքը»,- ասել է Շերեմետը՝ «Ռիա Նովոստի»-ին։

Նա հավելել է, որ Բայդենի քաղաքականության պատճառով՝ ԱՄՆ կորցրել է Ազատության արձան ունենալու բարոյական իրավունքը, իսկ Ռուսաստանը, որը մարտահրավեր է նետել ամերիկյան հեգեմոնիային, դարձել է ազատության ու արդարության խորհրդանիշ։

«Բայդենի օրոք ԱՄՆ վերջնականապես կորցրել է աշխարհում մի ժամանակ ունեցած իր հարգանքը»,- ասել է Պետդումայի պատգամավորը։

 

Նմանատիպ նյութեր