211652_close_icon
views-count742 դիտում article-date 18:12 21-10-2023

Էրդողանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ:

Ինչպես նշված  է Թուրքիայի նախագահի վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի հակամարտությունը, «ինչպես նաև պաղեստինա-իսրայելական հակամարտությունը և տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը»:

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում հակամարտությունները, առաջին հերթին պաղեստինա-իսրայելական, կարելի է լուծել խաղաղ ճանապարհով, Անկարան կշարունակի ջանքեր գործադրել այդ ուղղությամբ,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր