211652_close_icon
views-count83087 դիտում article-date 20:26 18-10-2023

Արտառոց դեպք Երևանում. տախտակներով բարձված բեռնատարը այնպիսի դիրք է ընդունել, կարծես այցելելիս լինի «սեքսոպաթոլոգին». մոտոպարեկներն էլ հետաքրքրասերներին հեռացնում էին դեպքի վայրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում տախտակներով բարձված բեռնատարը Հերացի փողոցից դեպի Արմենակյան փողոց՝ լուսակիրի մոտ, տախտակների թափման հետևանքով մասամբ հայտնվել է օդում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի մոտոպարեկներ Վարդան Միրզոյանը, Ռազմիկ Լալայանն ու Հարություն Գրիգորյանը:

Պարեկները տեղում ուժեղացված ծառայություն են կատարել, մինչև տախտակները տեղափոխել են, այնուհետև բեռնատարը դարձի են բերել:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր