30062 դիտում
21:04 30-07-2023
Արտակարգ իրավիճակ Երևանում. Մյասնիկյան պողոտայում հսկայական բարդին կոտրվել ու տապալվել է՝ փակելով ճանապարհը. օպերատիվ են գործել ՊԾ Երևանի գնդի մոտոպարեկներն ու հրշեջ փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ուժեղ քամու հետևանքով Մյասնիկյան պողոտայում հսկայական բարդին կոտրվել և տապալվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն 1 ավտոմեքենա վնասվել է:
Ճանապարհը ամբողջությամբ փակվել է, և երթևեկությունը՝ ժամանակավորապես դադարեցվել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի մոտոպարեկներ Հրայր Նազարյանն ու Մհեր Վարդանյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Այս պահին մոտոպարեկները դեպքի վայրից հեռացնում են հետաքրքրասեր վարորդներին, որպեսզի խցանում տեղի չունենա:
Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Այս պահին փրկարարները սպասում են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները ժամանեն, որ հոսանքազրկում կատարեն, որպեսզի կարողանան ծառը մասնատել:
Պարեկային ծառայությունը պարզում է վնասված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3475 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)