211652_close_icon

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին

views-count709 դիտում article-date 15:40 18-10-2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիաս Պուլոկասին:

Վարչապետը կարևորել է հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել երկկողմ փոխգործակցության դրական դինամիկան, որն արձանագրվել է վերջին տարիներին:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Լիտվայի հետ տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացմամբ ու նոր նախագծերի քննարկմամբ:

Վարչապետը շեշտել է նաև Լիտվայի աջակցությունը` Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը նպաստելու առումով:

Նիկոլ Փաշինյանը և դեսպան Պուլոկասը կարևորել են Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի առաջիկա պաշտոնական այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Նմանատիպ նյութեր