1225 դիտում
18:21 07-02-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Հանդիպումը ճանաչողական էր և հյուրի խնդրանքով նախարարը հակիրճ ներկայացրեց ոլորտի ներկա վիճակն ու վերջին տարիների զարգացումներն ու առաջընթացը։
Գյուղատնտեսության առաջնահերթությունների շարքում նախարարը հատկապես կարևորեց հողերի լիարժեք և արդյունավետ մշակման, գյուղատնտեսական կոոպերացիայի համակարգի ներդրման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, անասնաբուծության և տոհմային գործի բարելավման, սերմարտադրության զարգացման հարցերը:
Դրականորեն արտահայտվելով նախկինում հայ մասնագետների կողմից լիտվական փորձի ուսումնասիրման հնարավորության մասին, հատկապես սննդի անվտանգության բնագավառում, նա նպատակահարմար համարեց այս ուղղությամբ համագործակցության շարունակումը։
Նախարարը նշեց նաև, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ցանկություն է հայտնել անդամակցելու Մաքսային Միությանը, այնուամենայնիվ, Եվրամիության հետ մեր ծրագրերը շարունակվում են և պիտի աշխատենք ավելի խորացնել մեր հարաբերությունները։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Պետրիկասը լավատեսորեն արտահայտվեց հայ-լիտվական համագործակցության հետագա հեռանկարների մասին և պատրաստակամություն հայտնեց ըստ ամենայնի նպաստել դրանց հետագա ընդլայնմանն ու խորացմանը։
Հանդիպման ավարտին դեսպանը ՀՀ գյուղատնտեսության նախարարին փոխանցեց Լիտվայի գյուղատնտեսության նախարար Վ. Յուկնայի հրավերը՝ մասնակցելու 2014թ. ապրիլի 3-5-ը Կաունասում կայանալիք «Ագրոբալթ-2014» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին։
Նմանատիպ նյութեր
1106 դիտում
17:50 17-02-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
1064 դիտում
12:55 20-01-2015
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանին
1463 դիտում
18:07 17-03-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
1225 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1441 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1462 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ