211652_close_icon
views-count1012 դիտում article-date 23:11 16-10-2023

Թուրքիան մինչև տարեվերջ ծրագրում է անցկացնել 40 զորավարժություն

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մի շարք բարձրաստիճան զինվորականների հետ հետևել է երկրի արևտմյան հատվածում գտնվող Անկարայի Փոլաթլը շրջանի Գեներալ Նահիթ Սենօղլուի անվան հրաձգարան-զորավարժարանում անցկացված «Կրակ-ազատություն 2023» վաստակավոր դիտորդի օրվան նվիրված միջոցառումներին: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Միջոցառման ավարտին Գյուլերը ելույթ է ունեցել, որտեղ նախ շնրոհավորելով Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը, անդրադարձել է պաշտպանության ոլորտում ծրագրվող իրադարձություններին:

Գյուլերը նշելով, որ Թուրքիան 2023-ին իրականացրել է ընդհանուր առմամբ 63 տեղական և միջազգային զորավարություն, ասել է. 

«Մինչև տարեվերջ ծրագրվում է անցկացնել ևս 40 զորավարժություն: Անցկացված զորավարժություններով ամեն օր էլ ավելի ենք ուժեղացնում բանակի արդյունավետությունը ցամաքում, ծովում և օդում»:
 

Նմանատիպ նյութեր