211652_close_icon
views-count61893 դիտում article-date 19:26 15-10-2023

Խոշոր ավտովթար Երևանում. ԱԺ-ի հարևանությամբ բախվել են Mercedes-ը, Toyota Corolla-ն ու Opel Astra-ն. վիրավորներին առաջինը օգնության են հասել ծառայություն կատարող ՃՈ ուղեկցող վաշտի ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտա Դեմիրճյան փողոցի խաչմերուկում բախվել են 42-ամյա Արթուր Գասպարյանի վարած Mercedes մակնիշի, 33-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և 61-ամյա Ռաֆիկ Քարամյանի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել Դեմիրճյան փողոցում ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+

Նմանատիպ նյութեր