211652_close_icon
views-count96869 դիտում article-date 22:35 16-02-2023

Խոշոր ավտովթար Ծովագյուղում․ 41-ամյա վարորդը  Mercedes-ով բախվել է կայանված Lexus-ին ապա ընթացող Mercedes-ին և գլխիվայր շրջվել․ վիրավորին առաջինը օգնության են հասել գյուղում ծառայություն կատարող պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Գ․ Մարտիրոսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղի կենտրոնական փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է կայանված վիճակում գտնվող Lexus մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և բախվել հանդիպակած երթևվեկող Mercedes մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և այդ պահին նշված գյուղում ծառայություն կատարող պարեկները ու օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ 

Բախման հետևանքով  Գ․ Մարտիրոսյանի Mercedes-ը գլխիվայր շրջվել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու Ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։

Դեպքի վայր է ժամանել Գեղարքունիքի մարզի Դատախազության ավագ դատախազ Արթուր Գևորգյանը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկներ՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգր Ղազարյանի, վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Էրիկ Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Արշակ Արշակյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Գեղարքունիքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային Քննչական վարչության Սևանի Քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արման Խաչատրյանի և Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են կայանված վիճակում վթարված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Լուսանկարներըև տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 181+
181+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր